Գուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում
Վարչապետի որոշմամբ՝ Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում։
Որոշման մեջ նշվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանին վերանշանակել պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում»։

