Խարկովի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային գունդը կամավոր վայր է դրել զենքերը. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է ուկրաինացի զինվորականների կողմից ռազմական գործողությունները շարունակելու զանգվածային հրաժարման մասին։ Մասնավորապես, նրա խոսքով, Խարկովի մարզում զենիթահրթիռային գունդը կամավոր վայր է դրել զենքերը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հատուկ ռազմական գործողության ընթացքում ուկրաինացի զինծառայողների կողմից ռազմական գործողությունները շարունակելու զանգվածային մերժման գործընթացը շարունակվում է»,- ասել է Կոնաշենկովը։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ շաբաթ օրը Խարկովի մարզում Ուկրաինայի Զինված ուժերի 302-րդ զենիթահրթիռային գունդը կամավոր վայր է դրել զենքերը և հանձնվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28