![](/banners/BeFunky-design.jpg)
Զելենսկին Ուկրաինային աջակցելու համար շնորհակալություն է հայտնել Ալիևին
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/422631964_0_77_2835_1680_1400x0_80_0_0_06d87bd459b6e77daa146f416884ee19.thumb_.jpg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է Twitter–ի իր էջում։
«Ես շարունակում եմ բանակցությունները միջազգային գործընկերների հետ։ Ադրբեջանի նախագահի հետ եմ հեռախոսազրույց ունեցել։ Մենք բարձր ենք գնահատում տրամադրված մարդասիրական օգնությունն ու դեղորայքը»,–գրել է Զելենսկին իր գրառման մեջ` շնորհակալություն հայտնելով Ուկրաինային աջակցելու համար։