Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Աֆղանստանում չորս երեխա է զոհվել, եւս հինգը՝ վերքեր ստացել երկրի հյուսիս-արեւմուտքի Ֆարյաբի նահանգում ֆուգասի պայթելու հետեւանքով:
Հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների հետեւանքով տասնյակ տներ են ողողվել Վրաստանի Կախեթի տարածաշրջանի Ահմեթի եւ Թելավի շրջաններում:
WikiLeaks-ի իրազեկիչ Բրեդլի Մենինգը, որն ավելի վաղ որոշում էր ընդունել փոխել սեռը եւ այժմ կոչվում է Չելսի, Վիջինիայում ազատվել է կալանքից:
ԱՄՆ-ի իշխանությունները հավանություն են տվել Կատարին AH-64 Apache 24 ուղղաթիռ եւ դրանց հետ կապված 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի զենք վաճառելուն:
ԱՄՆ-ն քննադատել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկումը և նոր ընտրություններ անցակցնելու որոշումը: Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի քննադատությանը:
ԱՄՆ-ի շահերի դեմ ուղղված Իրանի բոլոր քայլերը պատասխան գործողությունների կբախվեն Վաշինգտոնի կողմից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել Պատրիկ Շանահանին առաջադրել պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում:
Պեկինը խորն ափսոսանք է հայտնել Վաշինգտոնի կողմից մայիսի 10-ից չինական արտադրանքի ներմուծման մաքսատուրքերը մինչեւ 25 տոկոս բարձրացնելու կապակցությամբ եւ հարկարդված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել:
ԿԺԴՀ-ի կողմից մայիսի 9-ին փորձարկված հրթիռները հաղթահարել են 300-ից ավելի կիլոմետր, ընդ որում թռել են բալիստիկ հետագծով:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էլրագրող Սերգեյ Դորենկոյի մահը։
Ճապոնիայում առնվազն երկու մարդ է տուժել Կյուսյու հարավարեւմտյան կղզում մայիսի 10-ին տեղի ունեցած 6,3 մագնիտուդով ուժգին երկրաշարժի հետեւանքով:
Ցանցահենները «կոտրանքի» են ենթարկել սակարկությունների ծավալով աշխարհի խոշորագույն կրիպտոբորսաներից մեկը՝ Binance-ը, եւ հափշտակել գրեթե 41 միլիոն դոլարի բիթքոյններ:
Մայնի Ֆրանկֆուրտի մերձակա ավտոմայրուղու մի հատվածը սարքավորվել է էլեկտրական քարշուժով բեռնատարների համար:
«Նախորդ կառավարությունը, անշուշտ, ուներ հավասարակշռված և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Բայց նաև ճանաչում էր իր աշխարհագրությունը և Ռուսաստանի դերը՝ որպես Հայաստանի հիմնական անվտանգության գործընկեր։ Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանի նպատակը ևս դա է»։
Մոսկվայում մահացել է լրագրող, «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն:
Երիտթուրք պարագլուխներից Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, դատարանի որոշմամբ տուգանվել է 3․360 թուրքական լիրայով (շուրջ 540 ԱՄՆ դոլար)։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսացության» (PKK) օգտին քարոզչոթյուն անելու մեջ։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին Սիրիայի նկատմամբ արտակարգ դրությունը երկարաձգելու, ինչպես նաև այդ երկրի նկատմամբ պատժամիջոցները ևս մեկ տարով երկարացնելու մասին:
Կրեմլում չեն բացառում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, ով մայիսի 13-14-ը կայցելի Սոչի:
Եվրոպայի խոշորագույն օդանավակայաններից մեկի՝ Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատանքը կես ժամով դադարեցվել է օդում հայտնված անօդաչու թռչող սարքի պատճառով:
F-35C Lightning II հինգերորդ սերնդի տախտակամածային կործանիչը կստանա երկու հիպերձայնային թեւավոր հրթիռ, որն ստեղծվել է HAWC (Hypersonic Air-breathing Weapon Concept) ծրագրի շրջանակներում:
Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա են վերադարձել 1,3 հազար սիրիացի փախստականներ:
Հաշվետու ժամանակահատվածի վերջում մզկիթը դեռ փակ էր։ Տարվա ընթացքում Բաքվում և այլ շրջաններում բազմաթիվ այլ «ոչ ավանդական» մզկիթներ շարունակեցին ենթարկվել ստուգայցերի և փակման, այդ թվում՝ Նաքշբանդիի սուֆի համայնքի հետ կապված մզկիթը․․․ 2018 թ․ ապրիլին ավարտվեց Հաջի Ջավադ մզկիթի նոր շենքի շինարարությունը։ Նախկին մզկիթը քանդել էին 2017 թ․ հուլիսին տեղի ունեցած ցույցերի ժամանակ», հաղորդում է USCIRF-ը։
Մյանմայի օդանավակայանում Biman Airlines ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով օդանավում գտնվող բոլոր 33 անձինք, այդ թվում և ուղևորներն ու օդաչուները, վնասվածքներ են ստացել:
Ֆրանսիական AirFrance ավիաընկերության ինքնաթիռը, որը Փարիզից թռիչք է իրականացրել Հնդկաստանի Մումբայ քաղաք, տագնապի ազդանշան է տվել, ինչից հետո վթարային վայրէջք է կատարել Իրանի Սպահան քաղաքի օդանավակայանում:
Հայոց ցեղասպանության ոճրագործ Ջեմա փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը Քրդական բանվորական կուսակցության (PKK) քարոզչությունն անելու հիմնավորմամբ մեղավոր է ճանաչվել՝ պարտավորվելով վճարել 3 հազար 360 թուրքական լիրա (ավելի քան 500 ԱՄՆ դոլար) տուգանք:
Թուրքիան Միջին արևելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի ամենաշատ կիբեռ հարձակումների ենթարկվող երկիրն է: Տվյալները հրապարակվել են համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության կողմից Հարավաֆրիկյան Հանրապետությունում կազմակերպված «Cyber Security Weekend» միջոցառման ժամանակ:
Պերուի ափերին մոտ մայիսի 8-ին տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ:
Գերմանական մամուլն արձագանքել է Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձանժողովի կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկման փաստին։
Ըստ ադրբեջանական մասնագիտացված Azeri Defence կայքի՝ թուրքական մեքենաշինական BMC ընկերությունը Ադրբեջան է արտահանելու զրահամեքենաներ: