 
                        «Բոլոր ցանկացողները կարող են գալ և կանգնել ուկրաինացիների հետ կողք- կողքի». Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրում օտարերկրյա տարածքային պաշտպանության լեգեոն ստեղծելու մասին
 
                                    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրում օտարերկրյա տարածքային պաշտպանության լեգեոն ստեղծելու մասին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Ukrinform հրատարակությունը։
Զելենսկին ասել է, որ բոլոր ցանկացողները կարող են գալ և կանգնեել ուկրաինացիների հետ «կողք-կողքի»:
Ինչպես նշում է հրատարակությունը, օտարերկրացիներից կձևավորվի առանձին ստորաբաժանում՝ Ուկրաինայի տարածքային պաշտպանության միջազգային լեգեոն։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        