
Ադրբեջանն Ուկրաինայում անվճար բենզին կբաժանի

Ադրբեջանական SOCAR ընկերությունն Ուկրաինայում հատուկ մեքենաների համար բենզինն անվճար է դարձրել։ Այս մասին haqqin.az-ին հայտնում են կառավարական աղբյուրներից։
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հրահանգավորել է Ուկրաինայի բենզալցակայաններին։ Հրահանգի համաձայն՝ շտապ օգնության մեքենաները, հրշեջ մեքենաները եւ այլ մարդասիրական տրանսպորտը անվճար լիցքավորվում են Ուկրաինայի քաղաքներում գտնվող SOCAR բենզալցակայաններում:
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նավթամթերքի տեսքով օգնություն է խոստացել երկրին։