ՌԴ ԱԳՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել

Ռուսաստանի Դաշնությունը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և հակամարտության կողմերին կոչ է անում շտապ դադարեցնել կրակը:

«Ըստ առկա տեղեկատվության՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ վատթարացել է: Շփման գծի երկայնքով ինտենսիվ կրակ է երկու կողմից: Հաղորդվում է զոհերի մասին:

Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար», – ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930