Քրդամետ կուսակցություն. «Թուրքիան պիտի նպաստի խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին»

Թուրքիայում գործող ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴՄ-HDP) հանդես է եկել հայտարարությամբ շփման գծում հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների վերաբերյալ։

Ըստ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ վտանգ կա, որ սկսված ռազմական գործողությունները կարող են վերածվել տոտալ պատերազմի։ Ուստի հակամարտող կողմերին կոչ է արվում անհապաղ դադարեցնել կրակը։

ԺՀԿ-ն թուրքական իշխանություններին կոչ է արել ոչ թե պատերազմ բորբոքելու վարքագիծ դրսևորել, այլ նպաստել խաղաղության հաստատմանը և միջնորդական ջանքերը գործադրել բացառապես այդ ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930