Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հակամարտության սրումը. ՏԱՍՍ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցով քննարկել են ԼՂ սահմանին այսօր առավոտյան սրված իրավիճակը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին:
ՌԴ արտգործնախարարությունը դեռևս չի հաստատել տեղեկությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: