2019թ. հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ Ռազմինֆոյի մասնագետներին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 8 կորստի մասին, որից 3-ը մարտական, 4-ը ոչ մարտական։ Եւս մեկ կորստի պատճառներն անհայտ են։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու պլանները՝ ի պատասխան Եվրամիության կողմից իր արդյունաբերության սուբսիդավորման:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 9-ին Բեռլինում կայացած աշխատանքային նախաճաշի ընթացքում քննարկել են Brexit-ի հետաձգման հարցը:
Ճապոնիայում կորել է Ինքնապաշտպանության օդուժի հինգերորդ սերնդի F-35A կործանիչ-ռմբակոծիչը:
Վրաստանի Լայտուրի քաղաքատիպ ավանում (Գուրիայի տարածաշրջան) այրվում է անտառը:
Թուրքիայի Քոջաելի նահանգի Չայիրովա շրջանում գտնվող Ճապոնական «Honda» ավտոարտադրող կոնցերնի գործարանը մինչև 2021թ.-ը կդադարեցնի իր գործունեությունը։ Այդ մասին հայտարարություն է տեղադրվել ընկերության պաշտոնական կայքում։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի շրջանակում կողմնակի միջոցառում է կազմակերպվել` Ադրբեջանում քաղբանտարկյակների խնդրի առնչությամբ։
Եվրամիությունը (ԵՄ) պատրաստվում է պատասխան միջոցներ ձեռնարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) Boeing ընկերության համար ԱՄՆ-ի լրահատկացումների շուրջը վեճի շրջանակներում:
Եվրահանձնաժողովի ղեկավարի Ժան-Կլոդ Յունկերը հավաստիացրել է, որ իր պաշտոնը թողնելուց հետո չի անհետանա «եվրոպական պեյզաժից»։
Եվրամիության անդամ երկրները պատրաստ են հավանություն տալ հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետաձգմանը, եթե վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելի հետ գործարք կնքելու համար լրացուցիչ ժամանակն օգտագործելու իրական ծրագիր ներկայացնի:
Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատ) խոսնակ, երկրի առաջին նախագահի դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան, հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների վերաբերյալ որոշումն ընդունելու են քաղաքական կուսակցությունները։
«Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ոչ միայն պետք է ավելացնի, այլև արդեն մենք այդ փուլում ենք, այդ թվում՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի առումով: Մեր տեսլականը դրան է միտված: Գիտեք, որպես ագրեսիա ընկալելը, ես կարծում եմ, միամտություն է, միգուցե մեր հակառակորդները պարզապես չեն խորանում այն իմաստի մեջ, որ պաշտպանության նախարարն իր խոսքում ասել է: Վարչապետն ասեց, որ կարող ենք նաև պարտադրել այդ խաղաղությունը, և պաշտպանության նախարարի հայտարարությունն այդ մասին է»
Ուկրաինայի Ազգային հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար Զուրաբ Ալասանիան հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի թեկնածուների պաշտոնական բանավեճերը պետք է կայանան ապրիլի 19-ին ստուդիայում, մնացյալը թոք-շոու է։
Ալժիրի Ազգի խորհրդի (խորհրդարանի վերին պալատի) ղեկավար Աբդելքադեր Բենսալեհն ապրիլի 9-ին հաստատվել է երկրի ժամանակավոր նախագահ:
Թեհրանի եւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի դեմ Վաշինգտոնի գործողությունները արդյունք չեն տա:
Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նախկին նախագահ Ջեյքոբ Զումային կասկածում են Մուամար Քադաֆիի փողերի յուրացման մեջ:
Հունաստանում շարունակվում են հորդառատ անձրեւները, Կրետեում արտակարգ դրություն է հայտարարված:
Կալիֆոռնիայի նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Էրիկ Սուոլուելը հայտարարել է 2020 թվականին Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու մայրը «Գրոմադսկե» հեռուստաալիքում կայացած զրույցի ընթացքում գնահատական է տվել պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին եւ պատմել, թե ինչու է իր որդին գնացել քաղաքականություն:
Ալժիրի խորհրդարանը, որն ապրիլի 9-ին ընդլայնված հատուկ նիստ է անցկացնում Ժողովրդական ժողովի (ստորին պալատի) եւ Ազգերի խորհրդի (վերին պալատի) ներկայացուցիչների մասնակցությամբ, հաստատել է, որ Սահմանադրության 102-րդ հոդվածի հիման վրա երկրի նախագահի պաշտոնը հայտարարված է թափուր:
Վրաստանում ապրիլի 9-ին նշվում է Վրաստանի պետական անկախության վերականգնման ակտի ընդունման եւ Ազգային միասնության, քաղաքացիական հաշտության եւ հանուն Հայրենիքի զոհվածների հիշատակի օրը:
Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատ) խոսնակը՝ երկրի առաջին նախագահի դուստր Դարիգա Նազարբաեւան չի պատրաստվում նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել հունիսի 9-ի վաղաժամկետ ընտրություններում:
ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի գրասենյակը հրապարակել է եվրոպական արտադրության ապրանքների նախնական ցուցակը, որոնց արտահանումը Միացյալ Նահանգներ կհարկվի բարձրացված մաքսերով, եթե Եվրամիությունը շարունակի դրամատրել Airbus ընկերությանը։
Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները կկայանան հունիսի 9-ին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ահաբեկչության տարածողն է», իսկ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու Վաշինգտոնի որոշումը նա սխալ է համարել:
Ապրիլի 8-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարվածային ուղղաթիռները մարտական պատրաստվածության ծրագրի համաձայն մարտական կրակով թռիչքա–մարտավարական վարժանքներ են անցկացրել։
Ճապոնիայի կառավարությունն ապրիլի 9-ին որոշում է կայացրել երկու տարով երկարաձգել ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է ապրիլի 13-ին:
Կանադայի Նյու Բրանսուիքի եւ Նոր Շոտլանդիայի նահանգներում ձյան առատ տեղումները հանգեցրել են օդանավակայանների աշխատանքի խախտման:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ցավակցություն է հայտնել այն ամերիկացիների ընտանիքներին, որոնք զոհվել են Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ ահաբեկիչ է համարում Իրանական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Քասեմ Սուլեյմանիին: