Ճապոնիայում ավելի քան 140 ավիաչվերթ են չեղարկել թայֆունի պատճառով. NHK
Ճապոնիայում առնվազն 141 ներքին ավիաչվերթ են չեղարկել վատ եղանակի պատճառով, որն առաջացել է «Չան հոմ» թայֆունի մոտենալու հետեւանքով: Հոկտեմբերի 9-ին այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Չվացուցակում փոփոխությունները հիմնականում վերաբերում են այն երթուղիներին, որոնք Կյուսյու հարավ – արեւմտյան կղզին կապում են երկրի մյուս տարածաշրջանների հետ: Երկաթուղային տրանսպորտն առայժմ երթեւեկում է սովորականի նման, սակայն գործարկու ընկերությունները չեն բացառում գնացքների երթեւեկության սահմանափակումները:
Թայֆունն այժմ գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայից դեպի հարավ եւ շարժվում է հյուսիս – արեւելյան ուղղությամբ: Թայֆունի կենտրոնական մասում քամու արագությունը հասնում է վայրկյանում 35 մետրի, իսկ պոռթկումներինը՝ վայրկյանում 50 մետրի: Արեւադարձային մրրիկի ազդեցության պատճառով մի շաք տարածաշրջաններում տեղում են սաստիկ անձրեւներ:
Մասնավորապես Սիկոկու կղզում օրվա ընթացքում կարող են լինել մինչեւ 300 միլիմետր տեղումներ: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ հոկտեմբերի 10-ի ընթացքում «Չան հոմը» կարող է մոտենալ երկրի արեւմտյան մասին եւ հետո անցնել դեպի Տոկիոյից հարավ, սակայն անմիջականորեն Ճապոնիայի տարածք արեւադարձային մրրիկը չպետք է մտնի:
Վարչապետ Յոսիհիդե Սուգան կարգադրել է միջոցներ ձեռնարկել անհրաժեշտության դեպքում տարահանման կենտրոնների նախապատրաստման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: