Բաժիններ՝

Ռահմոնը Տաջիկստանի նախագահի ընտրություններում ստացել է ձայների 90,92 տոկոսը

Էմոմալի Ռահմոնը Տաջիկստանի նախագահի ընտրություններում ստացել է ընտրողների քվեների 90,92 տոկոսը: Հոկտեմբերի 12-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Տաջիկստանի Ընտրությունների եւ հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի նախագահ Բահթիեր Խուդոերզոդան։

«Էմոմալի Ռահմոնը Տաջիկստանի նախագահական ընտրություններում ստացել է (ձայների) 90,92 տոկոսը»,- հայտնել է Խուդոերզոդան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 85,39 տոկոս:

«Տաջիկստանի նախագահի ընտրությունների ընթացքում ոչ մի գանգատ չի ստացվել»,- հայտնել է հանձնաժողովի ղեկավարը: Տաջիկստանի նախագահի ընտրությունների նախնական արդյունքներով՝ հինգ թեկնածուներից չորսը 8 տոկոսից պակաս է հավաքել: Կենտրոնական ընտրական հանձնաժոովի տվյալներով՝ Ռուստամ Լաթիֆզոդան Ագրարային կուսակցությունից ստացել է 3,03 տոկոս, Աբդուխալիմ Գաֆֆորզոդան Սոցիալիստական կուսակցությունից՝ 1,49 տոկոս, Ռուստամ Ռահմատզոդան Տնտեսական բարենորոգումների կուսակցությունից՝ 2,19 տոկոս եւ Միրոջ Աբդուլոեւը Կոսմունիստական կուսակցությունից՝ 1,17 տոկոս: Հոկտեմբերի 11-ին Տաջիկստանում կայացել են երկրի նախագահի ընտրություններ: Հաղթող կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի 50 տոկոսից ավելի ձայն: Վերջնական արդյունքները կհրապարակեն 10 օրվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս