Կուբան մասնակիորեն կբացվի միջազգային զբոսաշրջության համար
Կուբայի իշխանությունները երկիրը մասնակիորեն կբացեն միջազգային զբոսաշրջության համար: Այդ մասին հաղորդել է Prensa Latina գործակալությունը:
Վարչապետ Մանուել Մարերոն հաստատել է, որ, հոկտեմբերի 12-ից սկսած, Կուբան կանցնի «Նոր կանոնավորության» փուլին՝ հակահամաճարակային միջոցառումների պահպանման պայմանով մի շարք սահմանափակումների մեղմացմանը:
Ծրագրի համաձայն, միջազգային ավիաչվերթների եւ օտարերկրացի զբոսաշրջիկների համար բաց կլինի ամբողջ երկիրը, բացառությամբ Սիեգո դե Ավիլա եւ Սանկտի-Սպիրիտուս կենտրոնական նահանգների, ինչպես նաեւ Հավանա մայրաքաղաքի, որտեղ դեռ պահպանվում է հատուկ ռեժիմը:
Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, Կուբայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 հազար 917 դեպք, մահացել է 123 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: