Շտեֆեն Կոտրեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառելու անհրաժեշտություն է տեսնում

Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն ընդգծում է, որ Արցախում նոր ցեղասպանություն է հասունանում` թուրք-ադրբեջանական զինված ուժերը փորձում են բնաջնջել Արցախի բնակչությանը: Կոտրեն այս մասին ասաց Արցախում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը լոկալ համարտություն չէ, այլ մեծ պատերազմ: Մենք փորձում ենք որևէ լուծում գտնել Արցախի համար: Բազմաթիվ մարդիկ դեռ պետք է հասկանան, թե ինչ է կատարվում: Մենք մեր աչքերով տեսել ենք, թե ինչպես են հրթիռակոծվել շենքերը և միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զենքեր են կիրառվել»,- ասաց Կոտրեն:

Նրա խոսքով` միջազգային հանրությունը պետք է գիտակցի, թե ինչ է իրականում կատարվում Լեռնային Ղարաբաղում և դրա դեմ սկսի քայլեր ձեռնարկել:

«Դատապարտում ենք այս ռազմական ագրեսիան և այն պետք է անհապաղ դադարեցվի: Այս առումով գտնում ենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն»,- եզրափակեց Շտեֆեն Կոտրեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031