Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում ներում են շնորհել մարդասպանին, որը ժանիքի օգնությամբ կանգնեցրել է ահաբեկչին

Բրիտանացի բանտարկյալ Սթիվեն Հելենթը, որը 2019 թվականին Լոնդոնի կամրջի վրա ահաբեկչին կանգնեցրել է միաեղջյուրի մեկուկեսմետրանոց ժանիքի օգնությամբ, կկարողանա բանտից 10 ամիս ավելի շուտ դուրս գալ այն բանից հետո, երբ նրա բանտարկության ժամկետը կրճատեց Մեծ Բրիտանիայի թագուհին: Այդ մասին հաղորդել է Mirror հրատարակությունը:

2019 թվականի նոյեմբերին Լոնդոնի կենտրոնում չարագործը դանակով հարձակվել է մի խումբ մարդկանց վրա, երեք մարդ վիրավորվել է, երկուսը՝ մահացել: Հարձակվողը եղել է 28 տարեկան Ուսման Խանը, նա դատապարտված է եղել 2012 թվականին ահաբեկչական գոռրծունեությանը մասնակցելու համար եւ վաղաժամկետ ազատ արձակվել 2018 թվականի դեկտեմբերին:

Ահաբեկչության համար պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այն ժամանակ Խանին կանգնեցնելուն օգնել են անցորդները՝ միաեղջյուրի ժանիքով եւ կրակամարիչով զինվածները. նրանք նետվել են Խանի վրա, ընդ որում՝ չիմանալով, որ հարձակվողի մարմնին ամրացված պայթուցիչ սարքը եղել է մուլյաժ: Անցորդներից մեկի զենքը՝ ժանիքը, հանվել էր կամրջի հարեւանությամբ գտնվող ձկնավաճառների գիլդիայի պատմական կենտրոնակայանի պատից, որի շենքում խորհրդաժողով էր անցկացվում նախկին կալանավորների հետ: Խանին բռնողներից մեկը եղել է Սթիվեն Հելենթը, որն այդ օրը գտնվում էր բանտի սահմաններից դուրս՝ թույլտվություն ստանելով կարճ ժամանակով դուրս գալ խորհրդաժողովին մասնակցելու համար: Խանը 2005 թվականին սպանության համար 17 տարվա բանտարկության էր դատապարտվել:

Ինչպես նշում է հրատարակությունը, Եղիսաբեթ Երկրորդը ներում շնորհելու թագավորական արտոնությունից (Royal Prerogative of Mercy) օգտվել է կառավարության խորհրդով:

Ինչպես հաղորդել են Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունում, որոշումն ընդունվել է Հելենթի «բացառապես համարձակ գործողությունների» կապակցությամբ, որը փրկել է մարդկանց՝ հաշվի չառնելով վտանգը սեփական կյանքի համար:

Թերթը նշվում է, որ Հելենթի կողմից սպանված հրշեջ Բերի Ջեքսոնի ընտանիքը պաշտպանել է իշխանությունների որոշումը: Ջեքսոնի որդին հայտարարել է, որ, հնարավոր է, մի անգամ հանդիպի իր հորն սպանողի հետ: «Ինձ տանջում են հակասական հույզերը, սակայն այն, ինչը տեղի է ունեցել Լոնդոնի կամրջի վրա, ցույց է տալիս, որ մարդիկ կարող են փոխվել»,-հայտարարել է երիտասարդը:

Թագավորական ներումը չափազանց հազվեդեպ երեւույթ է Մեծ Բրիտանիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս