«Շատ անգամ Ադրբեջանն իր ծուղակ ընկած վիճակը ներկայացնում է որպես առաջխաղացում». Արծրուն Հովհաննիսյան
Ընդհանուր առմամբ, ոչ մի ուղղությամբ էլ հրադադարը չի պահպանվել:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայկական կողմը հայտարարեց, որ պատրաստ է մարդասիրական միջանցք տրամադրել շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին, եթե ադրբեջանական կողմը պահպանի հրադադարը, և քանի որ չի պահպանել, ապա ի՞նչ ճակատագրի է արժանացել այդ զորքը:
Այս հարցադրմանն ի պատասխան Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ շատ անգամ Ադրբեջանն իր ծուղակ ընկած վիճակը ներկայացնում է որպես առաջխաղացում, նման իրավիճակներ եղել են, ինչը, ըստ նրա, ծիծաղելի է:
Ըստ այդմ` չի կարող մեկնաբանել, թե Արցախի նախագահի մամուլի խոսնակը վերևում հիշատակված հայտարարության մեջ ծուղակ ասելով որ հատվածը նկատի ուներ:
«Միգուցե խնդրենք Վահրամն ավելի հստակ ասի: Ես այս պահին չեմ կարող մեկնաբանել»,- շեշտեց նա: