Բաժիններ՝

Էվո Մորալեսի կողմնակիցը հաղթում է Բոլիվիայի նախագահի ընտրություններում

Բոլիվիայի էկոնոմիկայի նախկին նախարար եւ նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակից Լուիս Արսեն առաջատարն է պետության ղեկավարի ընտրություններում եւ, հավանաբար, հավաքում է անհրաժեշտ քանակությամբ քվեներ առաջին փուլում հաղթելու համար: Այդ մասին են վկայում ելքահարցման տվյալները, որոնք հոկտեմբերի 19-ին հրապարակել է Unitel հեռուստաալիքը։

Այդ տվյալների համաձայն՝ Արսեի օգտին քվեարկաել է 52,4 տոկոսը, նրա գլխավոր մրցակից Կառլոս Մեսայի օգտին՝ 31,5 տոկոսը: Երրորդ տեղն զբաղեցնում է «Մենք հավատում ենք» աջ դաշինքից թեկնածու Լուիս Ֆեռնանդո Կամաչոն՝ ձայների 14,1 տոկոսով: Ավելի վաղ Մորալեսն Արսեին համարել է ընտրությունների հաղթող:

Իր հերթին, Մեսայի «Քաղաքացիական խմբակցություն» կուսակցության ներկայացուցիչ Ռիկարդո Պասը կոչ է արել սպասելու քվեները հաշվելու ավարտին: Բոլիվիայում գործող օրենքների համաձայն՝ առաջին փուլում հաղթանակի համար բնակչության առավել պաշտպանությունը կանխապես ապահոված թեկնածուն կա՛մ պետք է հավաքի ձայների 50 տոկոսից ավելին, կա՛մ 40 տոկոսը՝ պայմանով, որ իր ամենամոտ մրցակցից տարբերերությունը կկազմի 10 տոկոսային կետից ոչ պակաս:

Հոկտեմբերի 18-ին Բոլիվիայում կայացան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Ընտրական տեղամասերը փակվել են 17:00-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին): 00:15-ին (Երեւանի ժամանակով 08:15-ին) հաշվվել էր ձայների սոսկ 4,54 տոկոսը: Այդ տվյալների համաձայն՝ Արսեի օգտին քվեարկել էր 32,55 տոկոսը, նրա հիմնական մրցակից Կառլոս Մեսայի օտին՝ 51,66 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս