Բաժիններ՝

Փորձագետները պատմել են, թե որտեղ են ռուսաստանցի զբոսաշրջիկները երազում մեկնել Ամանորին

Նշվել են այն քաղաքները, որտեղ զբոսաշրջիկները երազում են ուղեւորվել Ամանորին: Այդ մասին հաղորդել է Տուտու.ռուն:

Առցանց ծառայության մասնագետները վերլուծել են ամանորյա տոների համար օգտատերերի որոնողական հարցումները (բայց ոչ գնումները), որոնք սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 15-ն արվել են դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 10-ը ուղեւորությունների համար:

Պարզվել է, որ այս տարի մայրաքաղաքից ցանկալի թռիչքների 75 տոկոսը Ռուսաստանի քաղաքներ են, 25 տոկոսը՝ արտասահման: Անցյալ տարի որոնումների միայն կեսն էր վերաբերում երկրում ուղեւորություններին:

Ամենապահանջված երթուղիներն են՝ Սոչին, Կալինինգրադը, Սանկտ Պետերբուրգը, Սիմֆերոպոլը, Միներալնիե վոդին, Նովոսիբիրսկը, Կրասնոդարը, Եկատերինբուրգը, Կազանը եւ Կրասնոյարսկը:

Ընդ որում՝ Սոչիի նկատմամբ հետաքրքրությունը տարվա ընթացքում աճել է՝ 13 տոկոսից հասնելով 20 տոկոսի, ռուսաստանյան Մերձբալթիկայի նկատմամբ՝ հինգից մինչեւ ինը տոկոսի: Մեկուկես անգամ ավելի հաճախ են զբոսաշրջիկներն սկսել տոմսեր փնտրել Նովոսիբիրսկ եւ Կրասնոյարսկ ուղեւորվելու համար:

Արտասահմանյան ուղղությունների թվում ակնհայտ առաջատարն Ստամբուլն է: Ամանորյա արձակուրդներն այնտեղ անցկացնել է ցանկանում յուրաքանչյուր տասներորդ օգտատերը, ինչը քառակի ավելի է անցած տարվա ցուցանիշից: Նաեւ առկա է ճանապարհորդության պահանջարկը Տաշքենդ, Դուբայ, Անթալիա, Բիշքեկ, Օշ, Մինսկ, Նուր-Սուլթան եւ Փհուքեթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս