Բաժիններ՝

Մահացել է Բահրեյնի վարչապետը

84 տարեկան հասակում կյանքից հեռացել է Բահրեյնի վարչապետ, շեյխ Խալիֆա իբն Սալման Ալ Խալիֆան: Այս մասին հայտնում է Բահրեյնի լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ վարչապետը մահացել է նոյեմբերի 11-ի առավոտյան, ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում: Վարչապետի մահվան պատճառը չի նշվում:

Բահրեյնի թագավորի հրամանով երկրում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել, որի ընթացքում կիջեցվեն բոլոր դրոշները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս