Բաժիններ՝

Մոլդովան ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը

Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածության վերաբերյալ: Հայտարարությունը տարածել է Moldpres գործակալությունը:

Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը:

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունը կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Նախարարությունը կրկին հայտարարում է Մոլդովայի հաստատուն աջակցությունը նույնականացման գործընթացին՝ հիմնված տարածաշրջանում տևական և խաղաղ կարգավորման միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30