
Ռուսաստանը փակել է առեւտրի ներկայացուցչությունները Լիտվայում և Ուկրաինայում

Ռուսաստանը փակել է առեւտրի ներկայացուցչությունները Լիտվայում եւ Ուկրաինայում։ Համապատասխան որոշումն ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Դրանց փակումը սեպտեմբեր ամսին առաջարկել էր արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը: Գերատեսչությունում հիշեցրել են, որ ամռանը Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել է Ռուսաստանի հետ փոխադարձ առեւտրի ներկայացուցչություններ հիմնելու վերաբերյալ համաձայնագրի գործողությունը: Ինչ վերաբերում է Լիտվային, ապա այստեղ նախարարության փորձագետները ներկայացուցչության աշխատանքը համարել են անհեռանկարային՝ հաշվի առնելով ապրանքաշրջանառության անկումը:
2020 թվականի առաջին կիսամյակում այն կրճատվել է մեկ երրորդով: Փակվելուց հետո Ռուսաստանին առեւտրի ներկայացուցչություններ են մնացել 58 երկրներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: