Ադրբեջանը խախտում է Ժնևի կոնվենցիան. Իզաբել Սանտոս
«Կողմերը պետք է վերադառնան ԵԱՀԿ ՄԽ բանակցային սեղան»,- քիչ առաջ ԵԽ լիագումար նիստի իր ելույթում այս մասին ասաց ԵԽ պորտուգալացի պատգամավոր Իզաբել Սանտոսը` անդրադառնալով ԵԽ-ում քննարկվող հայամետ նախագծին, որն Ադրբեջանին կոչ է անում վերադարձնել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին:
Նա կարճ անդրադարձավ Արցախյան հակամարտությանը, ներկայացրեց, որ անցյալ տարի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 5000 զինվոր, և շատ մարդիկ ստիպված փախչել են իրենց քաղաքներից:
Նրա որակմամբ, անընդունելի է, որ այսօր դեռ հայ ռազմագերիներ կան Ադրբեջանում: Դա, Սանտոսի բնորոշմամբ, ժնևի կոնվենցիայի հստակ խախտում է: «Մենք կոչ ենք անում առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, և որպեսզի համաձայնագիրը ամբողջությամբ իրականացվի: Երկու կողմերն էլ պետք է թողնեն իրենց թշնամական հռետորաբանությունը և վերադառնան բանակցային սեղան՝ աշխատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ»,- ասաց նա, շարունակելով, որ բանակցված քաղաքական լուծումը հիմնարար իրավունքների ճանաչում է, և դա միակ ճանապարհն է տարածաշրջանում խաղաղության համար: