Եվրախորհրդարանը և ԵՄ-ի խորհուրդը ձախողեցին պատվաստման հավաստագրերի շուրջը բանակցությունները
Եվրախորհրդարանը (ԵԽ) եւ Եվրամիության խոհուրդը չկարողացան համաձայնության գալ Եվրամիությունում պատվաստման հավասատգրերի ներդրման հարցի շուրջը: Այդ մասին ասված է Եվրոպայի ժողովրդական կուսակցության հայտարարության մեջ, որը մայիսի 19-ին տարածվել է Բրյուսելում։
«Դժբախտաբար, մի քանի անդամ պետությունների դիրքորոշման պատճառով Խորհուրդը եւ Եվրախորհրդարանը չկարողացան կնքել գործարքը COVID-19-ի եվրոպական հավաստագրերի առաջարկվող դրույթի շուրջը բանակցությունների երրորդ փուլի ընթացքում»,- նշված է այնտեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: