Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 250 միլիոն դոլարի չափով Իրաքին ցույց տրվող ռազմական օգնության կրճատում է նախապատրաստում այդ երկրից ամերիկյան զորքերի հարկադրական դուրսբերման դեպքում:
Առեւտրական գործարքի առաջին փուլը, որը Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ Վաշինգտոնում ստորագրվելու է այս շաբաթ, կետ է պարունակում երկու տարվա ընթացքում չորս ճյուղերի 200 մլրդ դոլարի ամերիկյան ապրանքներ գնելու Պեկինի պարտավորությունների վերաբերյալ:
Առնվազն վաթսուն մարդ է բժշկական օգնություն ստացել այն բանից հետո, երբ հունվարի 14-ին ինքնաթիռն ավիավառելիք է նետել մի քանի դպրոցների տարածքի վրա, որոնք գտնվում են Լոս Անջելեսից ոչ հեռու:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ռազմավարական սխալ է համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման որոշումը:
Պակիստանում տեղատարափների, ձյան տեղումների ու ձնահյուսերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 93-ի, եւս 53 մարդ տուժել է:
Փորձագետների միջազգային խումբն «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության՝ Իրանում խոցված ինքնաթիռի ինքնագրիչների վերծանումը կսկսի հունվարի 20-ին:
ԱՄՆ-ը պետք է դաշնակիցների հետ համատեղ Իրանին հարկադրի վերադառնալու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարմանը (ԳՀՀԾ):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին:
Թուրքիան ստանձնում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի (ԵԱՀԿ) Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի նախագահությունը:
Ֆիլիպիններում Թաալ հրաբուխը պահպանում է ակտիվությունը եւ վերջին 24 ժամվա ընթացքում գրեթե երկուկիլոմետրանոց մոխրասյուն է արտանետել, իսկ լավայի շատրվանները հասել են մինչեւ 500 մետր բարձության:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին պաշտպանել է նոր կյանք սկսելու Սասեքսի դքսի եւ դքսուհու ցանկությունը:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Թուրքական ֆուտբոլի պատմության լավագույն դեմքերից մեկը՝ Հաքան Շյուքուրը, իր մարզական կարիերայի ավարտից հետո մտավ քաղաքականության մեջ: Այնուհետև Թուրքիայում սկսում է ենթարկվել քաղաքական հետապնդումների: Ի վերջո, ստիպված է լինում լքել հայրենիքը և տեղափոխվել ԱՄՆ: Շյուքուրն այժմ ապրում է Վաշինգտոնում և աշխատում է որպես տաքսու վարորդ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: «Eurosport»-ը Վաշինգտոնում հարցազրույց է անցկացրել Շյուքյուրի հետ՝ պարզելու, […]
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը հանդիպում է ունեցել նախագահ Բաշար Ասադի և առաջին տիկին Ասմա Ասադի հետ:
Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները դեռեւս չեն քննարկել, բայց պլանավորում են քննարկել Կանադայում արքայազն Հարրիի եւ նրա տիկնոջ՝ Մեգան Մարքլի գտնվելու հետ կապված հարցերը, որոնք մտադիր են իրենց ժամանակի որոշ մասն այդ երկրում անցկացնել «նոր կյանք սկսելու» իրենց որոշման շրջանակում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել հյուսիսկորեական Namgang Trading Corporation և չինական Beijing Sukbakso ընկերությունների դեմ:
««Թուրքական հոսք» պրոյեկտով Ռուսաստանը մի քանի խնդիր է լուծում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով օրերս գործարկված «Թուրքական հոսքի» քաղաքական և էներգետիկ նշանակությանը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիբ Էրդողանը հունվարի 8-ին գործարկեցին «Թուրքական հոսք» գազամուղը այն դեպքում, երբ 2014-ից քննարկվող նախագիծը 2015-ից Սիրիայում թուրքական օդուժի կողմից ՌԴ ԶՈւ ինքնաթիռի կործանումից հետո դադարեցվել էր: Այդ օբյեկտի շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը կայացավ օրերս Ստամբուլի «Խալիչ» կոնգրես-կենտրոնում:
Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում վեճերի լուծման մեխանիզմը:
Իրանի երկինքը ներկայում ավելի անվտանգ է բոլոր թռիչքների համար, քան երբեւէ:
Բողոքի շարժման հարյուրավոր ակտիվիստներ հունվարի 14-ին փակել են երթեւեկելի մասը Բեյրութի առանձին շրջաններում, ինչի հետեւանքով ավտոմոբիլային խցանումներ են առաջացել ամբողջ քաղաքում:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի տեղի համար վեց հավակնորդներ են մասնակցելու հունվարի 14-ի երեկոյան Այովայի նահանգի Դրեյքի համալսարանում կայանալիք 2020 թվականի առաջին համազգային հեռուստաբանավեճերին:
Շուրջ 25 մլն մարդ է մասնակցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտային զորամասեր) «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին, որոնք տեղի են ունեցել Իրանի տարբեր քաղաքներում: Այդ մասին հունվարի 14-ին հայտարարել է ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամազան Շարիֆը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես է եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) նոր համաձայնագրով փոխարինելու օգտին՝ ԱՄՆ-ի պայմաններով, եթե ԳՀՀԾ-ն պահպանել չհաջողվի։
Իրանը Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական Boeing-ի սեւ արկղն ուղարկել է Ֆրանսիա: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին փվկայակոչելով երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլիին:
Գերմանիայի դատախազությունն ընդգրկուն գործողություն է անցկացնում իսլամական արմատականների դեմ. հունվարի 14-ի առավոտյան գերատեսչությունը հայտնել է, որ խուզարկություններ են անցկացվում միանգամից չորս դաշնային երկրամասերում։
Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ երկխոսության սկսվելուն, եթե կողմերը դրանում շահագրգռված լինեն: Հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հունվարի 14-ի առավոտյան մի քանի գնացքների բախում է տեղի ունեցել Իտալիայի Նեապոլ քաղաքի մետրոպոլիտենում, հիվանդանոցներ է տեղափոխվել 13 մարդ։
ԿԺԴՀ-ի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել «կենաց-մահու ճակատամարտի» պատրաստվել ամերիկյան պատժամիջոցների դեմ: