G7-ի ղեկավարները Քարբիս Բեյում կքննարկեն համավարակի հետևանքներն աղքատ երկրների համար
Յոթի խմբի (G7) երկրների ղեկավարները մտադիր են Քարբիս Բեյի գագաթնաժողովում քննարկել կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի տնտեսական հետեւանքներն ամենաքիչ բարեկեցիկ երկրների համար: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵԽ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի (ԵԽ) նստաշրջանում:
«Մեր գլխավոր նպատակն է հաղթել կորոնավիրուսի համավարակը բոլոր երկրներում: Համավարակի ավարտը գլխավոր նախադրյալն է տնտեսության վերականգնման համար»,- ասել է ֆոն դեր Լյայենը, որի ելույթը հեռարձակվել է ԵԽ-ի կայքում: Նա նաեւ հայտարարել է այն բանի անհրաժեշտությունը, որ «բոլոր երկրները պատվաստանյութեր ձեռք բերելու հավասար եւ արդարացի հնարավորություն ունենան»:
«G7-ի երկրների ղեկավարների հանդիպումը լավ հնարավորություն կընձեռի հավաստելու մեր պարտավորությունները եւ գնալու աելի հեռու: Այս հանդպմանը մենք նաեւ կքննարկենք համավարակի հարուցած ճգնաժամի տնտեսական ազդեցությունն այդ թվում աղքատ երկրների վրա»,- նշել է ԵՀ-ի նախագահը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, որոնք ֆոն դեր Լյայենը բերել է իր ելույթի ժամանակ, «ներկայումս ավելի քան 34 միլիոն մարդ գտնվում է սովի եզրին»:
«Մենք պետք է պայքարենք այդ միտման դեմ՝ ամրապնդելով գլոբալ պարենային համակարգերը»,- հայտարարել է նա:
Ինչպես հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, Եվրամիությունը G7-ի շրջանակներում «մտադիր է տրամադրել հումանիտար օգնության նոր փաթեթ 250 միլիոն եվրոյի չափով սովի դեմ պայքարի համար»:
«Այդ գումարից գրեթե 50 միլիոն եվրոն պլանավորվում է ուղղորդել Սահելի եւ Արեւելյան Աֆրիկայի գոտու երկրներին»,- հավելել է նա:
Նրա խոսքով՝ տարածաշրջանները «խիստ տուժել են համավարակի եւ կլիմայի փոփոխության տնտեսական հետեւանքներից»:
Մեծ Բրիտանիան մտադիր է G7-ի գագաթնաժողովն ավանդական ձեւաչափով անցկացնել հունիսի 11-ից մինչեւ 13-ը Քարբիս Բեյ առոջարանային քաղաքում՝ Քոռնուոլի թերակղզու ատլանտյան ափին: Բացի Յոթի խմբի երկրների ղեկավաներից եւ Եվրահանձնաժողովի նախագահից, դրան կմասնակցի Եվրամիության նախագահ Շառլ Միշելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: