«Թուրքիայի հանդեպ նման ոչ բարեկամական քայլի համար Ադրբեջանում պիտի որ ունենան հիմնավոր պատճառներ». Արտյոմ Տոնոյան
Արևելագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանում հունվարի 5-ից դադարեցվել է թուրքական TRT1 հեռուստաալիքի հանրային բաց հեռարձակումը և այն հնարավոր է դիտել միայն մալուխային ցանցի միջոցով։
Պետական համապատասխան մարմինը հաստատել է այս տեղեկությունն այսօր և հայտնել, որ հաշվի առնելով դրա դիտման հնարավորությունը մալուխային ցանցի միջոցով, ոչ մալուխային բաց հեռարձակումը հանրապետության տարածքով համարել են ոչ նպատակահարմար և դադարեցրել։
Թուրքիայի հանդեպ նման ոչ բարեկամական քայլի համար Ադրբեջանում պիտի որ ունենան հիմնավոր պատճառներ, որոնցից առաջինը կարող է լինել ՌԴ ոչ բացահայտ ճնշումները, երկրորդը՝ հայ-թուրքական հերթական «սիրախաղը»»։
Ադրբեջանում հունվարի 5-ից դադարեցվել է թուրքական TRT1 հեռուստաալիքի հանրային բաց հեռարձակումը և այն հնարավոր է դիտել…
Posted by Artyom Tonoyan on Monday, January 10, 2022