Բաժիններ՝

Իրանի Խոյ քաղաքի հայկական եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են

Ավարտվել են Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքները, որի համար Խոյ քաղաքի քաղաքապետարանը մոտ 145 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել:

Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության փոխանցմամբ՝ բարեկարգման աշխատանքների շրջանակներում կատարվել են բակի սալիկապատման, կանաչապատման, ջրհորդանների, ջրանցքների կառուցապատման, վերակառուցման և լուսավորության անցկացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930