Թուրքիայի բնակչության 77%-ը չի ցանկանում ունենալ «կրոնական առաջնորդ»

Ամերիկյան «Pew Research Center» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Կրոնական ազգայնականության մակարդակների համեմատություն ողջ աշխարհում» հետազոտության արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հետազոտությունն ընդգրկում է ավելի քան 30 երկիր՝ այդ թվում Թուրքիան և շուրջ 55.000 մարդկանց կարծիք։

Հարցման մասնակիցները պատասխանել են կո՞ղմ են արդյոք «կրոնական առաջնորդ» ունենալուն, շարիաթի օրենքներով երկիրը կառարավերուն և կրոնի ու հասարակության փոխհարաբերություններին։

Թուրքիայում մասնակիցների 51%-ը նշել է, որ առաջնորդի կրոնը կարևոր չէ, մինչդեռ 49%-ը կարծում է, որ դա որոշ չափով կարևոր է։ Թուրքիայում բնակչության 77%-ը չի ցանկանում ունենալ «կրոնական առաջնորդ»։

Թուրքիայում հարցվածների 65%-ը դեմ արտահայտվել շարիաթի օրենքներով երկիրը կառավարելուն, մինչդեռ 32%-ը նշում է, որ չափավոր կերպով կամ խիստ աջակցում է դրան: Անդրադառնալով կրոնի և հասարակության փոխհարաբերություններին՝ հարցման մասնակիցների 84%-ը նշել է, որ կրոնը օգուտ է բերում հասարակությանը։

Հետազոտությունը ցույց է տալիս նաև, որ թուրքական հասարակության մի զգալի մասը հեռու է կրոնական ազգայնականությունից և իր առաջնորդի կրոնականությունը առաջնահերթություն չի համարում։

Այս տվյալները ցույց են տալիս, որ սոցիալական դինամիկան Թուրքիայում ավելի մոտ է աշխարհիկ միտումներին, սակայն կրոնական արժեքները շարունակում են որոշակի կշիռ ունենալ հասարակական կյանքում։

Տեսանյութեր

Լրահոս