Բաժիններ՝

Իսրայելում 23 տարվա ընթացքում առաջին անգամ վերականգնել են քաղցրահամ ջրի պաշարները

Իսրայելում ջրի աղբյուրների մեծ մասում, առաջին հերթին Կիներետ լճում, ջրի մակարդակը 23 տարվա ընթացքում առաջին անգամ գտնվում  է «կանաչ գծի» վրա, ինչը խոսում է քաղցրահամ ջրի պաշարների վերականգնման մասին: Այդ մասին հաղորդել է երկրի ջրային պաշարների վարչությունը:

Երկրում քաղցրահամ ջրի խոշորագույն աղբյուրը՝ Կիներետ լիճը (Գալիլյայի ծով), զգալիորեն վերականգնվել է վերջին երկու տարվա ընթացքում, նշվել է մամուլի տեղեկագրում: Ջրային պաշարների վարչությունը ձգտում է պահպանել լճի բնապահպանական բալանսը, որպեսզի այն նաեւ հետագայում կարողանա որպես ռազմավարական ռեզերվ ծառայել ջրային տնտեսության համար: «Լճի կենսաբանական ցուցանիշներն զգալիորեն բարելավվել են անցած տարիների համեմատությամբ: Կիներետի կայունության ինդեքսը, որը բաղկացած է 9 պարամետրերից…, վկայում է լճի բնապահպանական վիճակի կայունության մասին»,-ասվում է ջրային պաշարների վարչության հաղորդագրության մեջ:

Վերջին 30 տարվա ընթացքում այդպիսի ցուցանիշ դիտվել Է միայն հինգ անգամ: Եթե այդ ցուցանիշը պահպանվի մինչեւ 2020 թվականի վերջը, ապա դա լավագույն ցուցանիշը կլինի 1993 թվականից ի վեր: Մինչեւ 21-րդ դարի սկիզբը Իսրայելի համար խմելու ջրի հիմնական աղբյուրը եղել Է Կիներետ լիճը՝ Նոր կտակարանում նկարագրված Գալիլյայի ծովը, որտեղ ալիքների վրայով քայլել Է Հիսուս Քրիստոսը եւ ձկնորսություն են արել նրա առաքյալները:

Այժմ լիճը սնում է հիմնականում մերձակայքի բնակավայրերը եւ ոչ մեծ ծավալի ջուր է մատակարարում հարեւան Հորդանանին: Վերջին տասնամյակներին մասնագետները նշել են դրա մակարդակի մշտական նվազում, ինչը իշխանություններին հարկադրել է նոր գործարաններից այնտեղ աղազրկված ծովաջուր ներմղելու նախագիծ մշակել, որոնք պլանավորում են կառուցել առաջիկա տասնամյակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս