![](/banners/BeFunky-design.jpg)
Արտառոց դեպք Թուրքիայում. քաղաքացու ոտքերի տակ գետինը պատռվել է և հայտնվել է 6մ խորությամբ փոսում
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/kadikoy_44_16_9_1644093090_670x371.jpg)
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում 3 հարկանի շենքի առաջ փլուզում է տեղի է ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շենքի առաջին հարկում գտնվող խանութի սեփականատիրոջ ոտքերի տակ գետինը պատռվել է, ինչի հետևանքով նա հայտնվել է 6մ խորությամբ փոսում։ Անվտանգության տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է վերջինս ակնթարթորեն հայտնվում փոսում։
Նշվում է, որ խանութպանը այդ պահին հեռախոսով զրուցելիս է եղել և հանկարծ խմիչքի սառնարանների հետ միասին ընկել է փոսը։ Խանութպանին օգնության են հասել անցորդները։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, ոստիկաններ և շտապ օգնության աշխակիցներ։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Kadıköy’de yer yarıldı, bir vatandaş içine düştü.pic.twitter.com/SeSZXdnBOu
— Hype (@hypebilgi) February 6, 2022