Բաժիններ՝

Իսպանիայի դատախազությունը կփակի Խուան Կառլոս Ա-ի նկատմամբ հետաքննություններից մեկը

Իսպանիայի դատախազությունը կփակի այն հետաքննություններից մեկը, որոնք կապված են Խուան Կառլոս Ա-ի գործունեության հետ, որը գահից հրաժարվեց 2014 թվականին: Փետրվարի 7-ին այդ մասին հաղորդել է Cope ռադիոկայանը։

Ռադիոկայանի տեղեկատվությամբ՝ դատախազ Ալեխանդրո Լուսոնն արդեն պատրաստել է որոշում, որտեղ ասված է Ջերսի կղզում պետության նախկին գլխավորի ենթադրյալ հաշվի նկատմամբ քննչական գործողությունների ավարտի մասին: Փաստաթղթում ասված է, որ բացակայում են հիմքերը, «որոնք թույլ են տալիս քերական պարսավանք ուղարկել Խուան Կառոսի դեմ:

Այդ առնչությամբ դատախազը հանդես է գալիս «քննչական վարույթի փակման» օգտին: 2020 թվականին զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսպանիայի դատախազությունը հետաքննում է Ջերսի կղզում միլիոնանոց հիմնադրամների հնարավորոյության մասին, որոնք կարող են կապված լինել պատվավոր թագավորի հետ եւ որոնք կարղ են թաքցված լինել Իսպանիայի հարկային իշխանություններից:

Պետության 84-ամյա նախկին գլխավորը հայտնվել է խոշոր սկանդալի կենտրոնում: Թեեւ Խուան Կառլոս Ա-ին ոչ մի կարգի մեղադրանքներ չեն առաջադրվել Իսպանիայում, երկրում կատարվում է մի քանի հետաքննություն, որոնք առնչություն ունեն նրա գործունեության հետ: 2020 թվականի օգոստոսի 3-ին պաշտոնապես հայտնի է դարձել, որ պատվավոր միապետն իր որդուն՝ Ֆիլիպ VI թագավորին, հայտնել է երկիրը լքելու որոշման մասին: Այդ ժամանակվանից ի վեր նա գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս