![](/banners/BeFunky-design.jpg)
Իրաքի խորհրդարանը հետաձգեց նախագահի ընտրությունը քվորումի բացակայության պատճառով
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/1074928.jpg)
Իրաքի նոր գումարման Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) փետրվարի 7-ին չի կարողացել ընտրել հանրապետության նախագահ եւ նիստը անորոշ ժամանակով հետաձգել է: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Օրենսդիրները պետք է քվեարկեին պետության ղեկավարի պաշտոնի համար իրենց ներկայացված թեկնածությունների շուրջ, սակայն առաջատար դաշինքները տակավին անցյալ շաբաթ հայտարարել էին, թե կբոյկոտեն նիստը: Արդյունքում պատգամավորները չեն կարողացել հավաքել քվեների անհրաժեշտ երկու երրորդը. դահլիճում, հեռուստաալիքի տվյալներով՝ ներկա է եղել 329 խորհրդարանականներից 58-ից ոչ ավելին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: