Բաժիններ՝

Զեյնալյանը չընտրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրենի պաշտոնում. նոր մրցույթ կլինի

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթում հաղթող չեղավ: Մրցույթին մասնակցում էին 2 թեկնածուներ` ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը և առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը:

Գրավոր փուլում երկու թեկնածուներն էլ ստացան առավելագույն 100 միավոր: Բանավոր մրցույթում Զեյնալյանը հավաքեց 88.89 միավոր, իսկ Վանեսյանը՝ 84.92 միավոր։

Հիշեցնենք, որ Զեյնալյանը հրաժարական տվեց շուրջ 1 տարի առաջ Փաշինյանի «խնդրանքով»: Դրան նախորդել էր Զեյնալյանի ու Արգիշտի Քյարամյանի լեզվակռիվը ԱԺ-ում:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի նախկին տնօրեն Արման Հովակիմյանը հեռացավ պաշտոնից այս տարվա մարտին, որպես պատճառ նշվում էին պացիենտների այսպես կոչված «նվիրատվությունները», որոնք բացահայտել էր ՊՎԾ-ն։ Այն ժամանակ արդեն որպես կենտրոնի տնօրենի հավանական թեկնածու շրջանառվում էր Նարեկ Զեյնալյանի անունը, որը հետագայում նշանակվեց ԺՊ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930