Թբիլիսիում մի քանի հազար բաժանորդներ վթարի պատճառով մնացել են առանց գազի
Շուրջ 3,4 հազար բաժանորդներ Թբիլիսիում առանց բնական գազի են մնացել գազատարի վնասվելու պատճառով: Այդ մասին հաղորդել է Tbilisi Energy գազաբաշխիչ ընկերությունը:
Ընկերության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, բնական գազի վթարային անջատման պատճառը դարձել են Դիդուբի շրջանում ընկերություններից մեկի չհամաձայնեցված աշխատանքները, որոնց ժամանակ վնասվել է գազատարը: Վթարի պատճառով մայրաքաղաքի կենտրոնում առանց գազի են մնացել Մարջանիշվիլիի փողոցի, Աղմաշենեբելիի պողոտայի եւ դրան հարող փողոցների բնակիչները:
Բացի այդ, անջատվել է այս շրջանում գտնվող առեւտրային օբյեկտներին, դպրոցներին, բուհերին բուժհաստատություններին, դեղատներին, բանկերին մատակարարվող գազը: Անջատումը վերաբերել է նաեւ Վրաստանի Ազգային երաժշտական կենտրոնին, Մ. Թումանիշվիլիի անվան կինոդերասանի թատրոնին, Վրացական կինոյի զարգացման կենտրոնին, ինչպես նաեւ Վրաստանի կրության նախարարությանը եւ պաշտպանության նախարարության օբյեկտներին:
Գազի մատակարումն այսօր կեսօրից հետո կսկսվի փուլ առ փուլ եւ ամբողջությամբ կվերականգնվի մինչեւ օրվա վերջը, հաղորդել է Sputnik-ը: