Բաժիններ՝

«Ինտեր»-ը հայտարարեց «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպանի տեղափոխության մասին

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին կշարունակի կարիերան Միլանի «Ինտերում»։ Շվեյցարացի պաշտպանը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հանդես կգա «ներաձուրիների» կազմում։

30-ամյա շվեյցարացի ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը ներառում է գնման հնարավորություն, որը ավտոմատ կերպով կակտիվանա, եթե խաղացողը բավարարի որոշակի պայմաններ։

Ականջին «Սիթիի» կազմում է 2022 թվականից։ Նրա գործող պայմանագրի ժամկետը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս