Իրանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստան-Իրան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է  Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը:

Իր ուղերձում դոկտոր Ամիր Աբդոլլահիանը հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջին երկրներից էր, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

«Արտգործնախարարը ընդգծել է Իսլամական Հանրապետության կամքը՝ ամրապնդելու Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը», – հավելում է Իրանի արտգործնախարարությունը:

Տեսանյութեր

Լրահոս