Թուրքիայում հարսանյաց հանդեսը վերածվել է կռվի դաշտի

Թուրքիայի Սաքարյա շրջանում հարսանյաց արարողության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել։ Հարսանյաց սրահը վերածվել է կռվի դաշտի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ծեծուջարդի հետևանքով 24 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր են ժամանել մի խումբ ոստիկաններ և շտապ օգնության աշխատակիցներ։ Մեկ հոգի բերման է ենթարկվել։

Սոցցանցերում լայն տարածում են գտել բջջային հեռախոսներով տեսաձայնագրված աթոռակռվի տեսարանները։

Կռվի պատճառն այն է եղել, որ փեսայի և հարսի բարեկամների միջև վիճաբանություն է ծագել, որը վերածվել է աթոռակռվի։ Սրահում բոլոր աթոռները նետել են միմյանց ուղղությամբ։ Մեկ այլ պնդման համաձայն՝ ծեծկռտուքն առաջացել է նշանադրության ժամանակ զարդերի հետ կապված վիճաբանության հետևանքով։

Նշվում է, որ ամուսնացած զույգը պատրաստվում է դատի տալ իր հարազատներին՝ իրենց օրը մղձավանջի վերածելու համար։

https://www.youtube.com/watch?v=lpN86HVNySw

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28