
Թուրքիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ նախագահական ընտրություններում Էրդողանի՝ երրորդ անգամ առաջադրմանը ոչ մի խոչընդոտ չկա

Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը արձագանքել է 2023թ. կայանալիք նախագահական ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 3-րդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու հետ կապված քննարկումներին, թե արդյոք Էրդողանը կարո՞ղ է երրորդ անգամ որպես նախագահի թեկնածու առաջադրվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
«Նախագահը երրորդ անգամ առաջադրվելու խնդիր չունի: Ես հոդված կհրապարակեմ այս թեմայով: Կարող եմ ասել, որ իրավական խնդիրներ չեն լինի, և որ քննարկումները տեղեկատվական սղության պատճառով են»,- ասել է նա։