
Կրեմլում հայտնել են Պուտինի և Մակրոնի բանակցությունների թեմաները

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի հանդիպման գլխավոր թեման կդառնա լարվածությունը Եվրոպայում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Փետրվարի 7-ին Ֆրանսիայի հանրապետության ղեկավարը այցով կժամանի Մոսկվա, իսկ հաջորդ օրը կուղեւորվի Կիեւ:
Պուտինի եւ Մակրոնի զրույցը պետք է սկսվի Մոսկվայի ժամանակով մոտավորապես 17:00-ին, հետո տեղի կունենա աշխատանքային ճաշկերույթ, որից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիս:
«Բացարձակապես գերիշխելու է Եվրոպայի լարվածության թեման, որը կապված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության հետ, Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների թեման, այն ամենը, ինչ կապված է այս հիմնական խնդիրների հետ»,-Կրեմլի ներկայացուցիչն ասել է լրագրողներին, հավելելով, որ «Հյուսիսային հոսք-2»-ը հիմնական օրակարգում չկա:
Պեսկովը հիշեցրել է, որ շփումներին նախորդել են մի քանի հեռախոսազրույցներ, «ուստի մենք սպասում ենք խիստ անկախ եւ ժամանակի ու կոնտենտի տեսակետից երկարատեւ ու ծավալուն քննարկումներ»: Դրա հետ մեկտեղ ռուսական կողմը չի կանխատեսում որեւէ վճռական բեկում, քանի որ իրադրությունը չափազանց բարդ է:
«Էմանուել Մակրոնը գլխավորում է այն երկիրը, որը նախագահում է Եվրամիությունում: «…» Բայց մենք գիտենք, «…» որ նա մեկնում է Եվրոպայում լարվածության թուլացման հնարավոր տարբերակներ գտնելու որոշակի գաղափարներով»,-եզրափակել է Պեսկովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: