
Չեխիայի սուպերմարկետի աշխատակիցները բանանի արկղերում հայտնաբերել են կես տոննա կոկաին

Չեխիայի Յիչին և Կնեժնոյի Ռիխնով քաղաքների սուպերմարկետների աշխատակիցները բանանի արկղերում կես տոննա կոկաին են հայտնաբերել։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Չեխիայի ոստիկանությունը։
«Քրեագետները պարզել են, որ նմանատիպ ապրանք է ստացվել նաև Չեխիայի մի քանի այլ վայրերում։ Գործի քննությունը վարում է թմրանյութերի դեմ պայքարի ազգային կենտրոնը», – նշվում է հաղորդագրության մեջ:
«Սեւ» շուկայում կոկաինի արժեքը գերազանցում է 60 միլիոն եվրոն: Նախնական տեղեկությունների համաձայն՝ թմրանյութերն ուղարկվել են Կոլումբիայից։