
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Իրանը «վտանգավոր մոտ է» միջուկային զենք ստեղծելուն

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կարծում է, որ Իրանը ուրանը հարստացնում է «աննախադեպ արագությամբ», հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իրանը ուրանը հարստացնում է աննախադեպ արագությամբ և վտանգավոր աստիճանի մոտ է միջուկային զենք ունենալուն։ Առանց Արևմուտքի ճնշման Իրանում իսլամական ռեժիմը կարող է շատ շուտով միջուկային ռումբ ստանալ։ Աշխարհը պետք է ամուր դիրքորոշում որդեգրի և ասի իսլամական ռեժիմին՝ չկա միջուկային զենք, չկա պատժամիջոց։ Իրանական միջուկային ծրագիրը կանգ չի առնի, մինչև այն չկանգնեցնեն»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը բրիտանական Telegraph թերթին: