Բաժիններ՝

Թուրքիայում հարցվածների 48.5%-ի կարծիքով՝ Էրդողանը չի ընտրվի առաջիկա ընտրություններում

Թուրքիայում հաջորդ տարի անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ սոցիոլոգիական կազմակերպությունները շարունակում են ակտիվ հարցումներ անցկացնել բնակչության շրջանում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հերթական սոցհարցումն անցկացրել է թուրքական MetroPOLL կազմակերպությունը, որն այս անգամ հարցվածներից հետաքրքրվել է, թե իրենց կարծիքով արդյոք առաջիկա ընտրություններում նախագահ Ռեջեփ Էրդողանը կվերընտրվի, եթե առաջիկա կիրակի ընտրություններ լինենեին:

Հարցվածների 45.8%-ի կարծիքով՝ Էրդողանը կվերընտրվի նախագահի պաշտոնում: Վերջինիս վերընտրման չհավատացողները, սակայն, ավելի շատ են են եղել՝ 48.5%:

Բացի դրանից մի շարք այլ սոցիոլոգիական կազմակերպությունների հարցումներով էլ Էրդողանի վարկանիշը ավելի ցածր է, քան որոշ ընդդիմադիր գործիչների, ինչպես օրինակ՝ Ստամբուլի ընդդամիդիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կամ Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշի վարկանիշը:

Հարցումների ընթացում վերջիններս վարկանիշով բազմիցս գերազանցել են Էրդողանին, ինչը նշանակում է, որ առաջադրվելու դեպքում նրանք կարող են Էրդողանի համար շատ լուրջ մրցակիցներ լինել` հաղթանակի իրական շանսերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս