«Այլևս երբեք Ալիևին չեմ մեկնաբանելու, նա ինձ համար գոյություն չունի». Սերժ Սարգսյան

ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 71 տարեկան: Այդ առիթով Կոմիտասի անվան պանթեոն են այցելել և Անդրանիկ Մարգարյանի շիրիմին ծաղիկներ են խոնարհել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազաովը, Վահրամ Բաղդասարյանը և այլոք:

Երրորդ նախագահը անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները որակում է որպես լարվածություն, նշում, որ դրանց հետևում կանգնած են՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ասաց.
«Ես արդեն ասել եմ, որ այլևս երբեք Ալիևին չեմ մեկնաբանելու, նա ինձ համար գոյություն չունի»:

Հարցին՝ ընդդիմության շարժման արդունքները գոհացնո՞ղ են, կարո՞ղ է այն բերել ցանկալի արդյունքի, նախագահ Սարգսյանը պատասխանեց.
«Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ: Վաղ չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ է ասելու այդ մասին»:

Տեսանյութեր

Լրահոս