Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը սպասարկելու է ադրբեջանաթուրքական շահերը

Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Մհեր Գրիգորյան, Ալեքսեյ Օվերչուկ և Շահին Մուստաֆաև հանդիպման ընթացքում քննարկվել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման հարցը: Այս մասին նշված է  Ռուսաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ։ Հստակեցվել են սահմանային, մաքսային հսկողության, Հայաստանի և Ադրբեջանի տարածքով` ճանապարհներով և երկաթգծերով, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների անվտանգ տեղափոխման հարցեր:  Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի նախագահի հետ ձեռք է բերվել նախորդ տարվա դեկտեմբերին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը փաստորեն կառուցվելու է զրոյից: Այդ երկաթգծի՝ Հայաստանով անցնող հատվածն ունենալու է ընդամենը 45 կիլոմետր, ինչը Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա ավելի քան 700 կմ երկարություն ունեցող երկաթգծի չնչին մասն է ու շատ ձեռնտու է Ադրբեջանին։

Ինչո՞ւ է ապաշրջափակման համար առաջինն ընտրվել հենց այս ուղղությունը, եթե կարելի էր, օրինակ, վերագործարկել Իջևան-Ղազախ երկաթգիծը, որքանո՞վ է այն ապահովագրված ռիսկերից և որքանո՞վ է ձեռնտու Հայաստանի համար: Ինչո՞ւ է Ադրբեջանի համար այդքան կարևոր Մեղրիի երկաթգիծը, ո՞րն է դրա թաքնված նպատակը:

Այս և այլ հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ Էներգետիկ և տրանսպորտային անվտանգության փորձագետ Վահե Դավթյանից:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930