154 երկրներում այս պահին 781 միլիոն պատվաստում է կատարվել COVID-19-ի դեմ: Դա թույլ է տալիս ենթադրել, որ լիովին պատվաստվել է մոլորակի բնակիչների ընդամենը 5,1 տոկոսը, ապրիլի 12-ին հաղորդել է Bloomberg գործարար նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները։
Գերմանիայում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի թիվն անցած օրն ավելացել է 13 245-ով:
Ավստրալիայում տրոմբոզի երկրորդ դեպքն են գրանցել կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատրաստուկով պատվաստվելուց հետո:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների, դրա պատճառով մահերի թիվը շարունակաբար աճում է:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքում գրում է։
Վիեննայում կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներն ապրիլի 18-ից կշարունակվեն մինչև մայիսի 2-ը:
ԱՄՆ ցանկանում է երկխոսություն Ռուսաստանի հետ, նման երկխոսության համար ծրագիրը դեռևս պետք է մշակվի: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ամենը հայատյացության վառ դրսևորում է, որը փաստում է, որ Բաքուն չի հրաժարվել իր ագրեսիվ քաղաքականությունից տարածաշրջանում:
Եվրամիության երկրները պատժամիջոցներ են պատրաստել Թուրքիայի նկատմամբ այն դեպքում, եթե Անկարան ագրեսիվ վարքագիծ դրսևորի Արևելյան Միջերկրականում և այլ տարածաշրջաններում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից գործող պետքարտուղար Կլեման Բոնը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատը):
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է զորքերն Աֆղանստանից դուրս բերել մինչ սեպտեմբերի 11-ը՝ չտեղավորվելով ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից համաձայնեցված ժամկետի՝ մայիսի 1-ի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
2020 թվականի ապրիլի 24-ին այն ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն իր թվիթերյան էջում գրել էր.«Ընտրվելու դեպքում ես պարտավորվում եմ աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին և մարդու համընդհանուր իրավունքները դարձնելու եմ առաջնահերթություն»:
Կորոնավիրուսի պատճառով ամիսներ շարունակ փակ կյանք վարող Չեխիայում ապրիլի 12-ին դադարել է գործել արտակարգ դրությունը, վերաբացվել են դպրոցները, գրադարանները, կենդանաբանական այգիներն ու որոշ խանութներ:
Գիտնականները չեն գտել այն բանի ապացույցները, որ կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրէն հանգեցնում է հիվանդության ավելի ծանր ընթացքի կամ ավելի վտանգավոր է մահացության տեսակետից: Այդ մասին վկայում են այն հետազոտության արդյունքները, որը հրապարակվել է Lancet բժշկական հանդեսում:
Անկարայի դատարանը չհեռանալու ստորագրությամբ ազատ է արձակել 14 ծովակալների, որոնց կալանավորել էին Մոնտրյոյի կոնվենցիայի պաշտպանությամբ եւ հանրապետության սահմանադության փոփոխման դեմ նամակի հրապարակումից հետո: Ապրիլի 13-ին այդ մյասին հաղորդել է CNN TՖrk հեռուստաալիքը։
91 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի ռեժիսոր, The Stunt Man ֆիլմի համար երկու անգամ «Օսկար»-ի նոմինացված Ռիչարդ Ռաշը: Այդ մասին հաղորդում է Variety պարբերականը:
Իրանի Թեհրան նահանգում այլևս չկան հիվանդանոցային մահճակալներ կորոնավիրուսով վարակված հիվանդների համար:
Վրացի միջազգայնագետ Սոսո Ցինցաձեն «168 Ժամ»-ի հետ զրույցում ևս կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ը կարող է պլան ունենալ՝ Ցեղասպանության ճանաչմամբ փոխել տարածաշրջանում որոշ խաղի կանոններ, որոնք ձևավորվել են պատերազմից հետո: Նրա որակմամբ, եթե նման բան տեղի ունենա, դա լինելու է քայլ մի քանի նպատակով, և իրականում խնդիրն իրականում չի լինի Ցեղասպանության հարցը:
Սաուդյան Արաբիայի Գերագույն դատարանը ապրիլի 11-ին որոշել է, որ այդ օրը ոչ ոք չի կարող տեսնել նոր ամսվա ծնունդը, ուստի մուսուլմանների համար սուրբ Ռամադան պահքի ամիսը Պարսից ծոցի երկրներում ապրիլի 12-ին չի սկսվի:
Վրաստանում ապրիլի 12-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք:
«Մենք բավականին ագրեսիվ պետության հետ գործ ունենք, խնդիրն այն է, թե մենք ինչ նպատակներ ենք մեր առջև դնում ու ինչպես ենք առաջ շարժվում: Ադրբեջանի համար հայ գերիներին պահելը պետք է դառնա միջազգային գլխացավանք, ու մենք դրա համար պետք է աշխատենք՝ խորհրդարանական դիվանագիտությամբ, Արտգործնախարարությամբ, մենք իսկապես ակտիվ մեր գործընկերների հետ աշխատում ենք»,- հավելեց պատգամավորը:
«Թուրքիան և Ադրբեջանը մեր թշնամիներն են՝ ոչ ավել, ոչ պակաս». Արման Աբովյան
«Թեև Ռուսաստանը ցանկանում է իրեն հետ պահել, որպեսզի ինչ-որ բախում կամ առավել մեծ խնդիրներ չառաջանան, սակայն Թուրքիան իր հետևում կանգնած ուժերի մղումով ամեն ինչ անում է՝ սրելու այդ լարվածությունը։ Իհարկե, Թուրքիան էլ չի ցանկանում ուղղակի առճակատվել Ռուսաստանի հետ, բայց եթե ՌԴ-ի համար ինչ-ինչ խնդիրներ ստեղծի, Թուրքիան իր գործը կատարած կլինի, և Ուկրաինան այդ խնդիրներից մեկն է, մյուսը՝ այս տարածաշրջանում առկա իրավիճակը և Սիրիան։
Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն ստորագրել է կառավարության հրաժարականը: Այդ մասին հաղորդել է տարածաշրջանի ղեկավարի եւ կառավարության մամուլի ծառայությունը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ երեկ Բաքվում Ալիևի գլխավորությամբ ցուցադրած այն ավարին, որն Արցախի պատերազմի ընթացքում տարել էին հայկական բանակից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանում «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորագրով խորհրդաժողովի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչ կլինի Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս գալուց հետո:
Բաքուն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջանում խաղաղ կյանքի հետագա հաստատման վերաբերյալ կներկայացնի իր առաջարկները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանում «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» կոնֆերանսի ժամանակ, գրում է minval.az կայքը:
ԱՄՆ-ը ևՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները գիտակցաբար Ուկրաինան դարձնում են «վառոդի տակառ»՝ մեծացնելով ռազմական օգնությունը Կիևին: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի սերտ երկխոսության ընթացքում քննարկվում է Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորներ հայտնաբերելու մասին Բաքվի տեղեկատվության հետ կապված թեման:
Ադրբեջանի նախագահն այսօր ուսանողների հետ հանդիպմանն ասել է. «Մենք ուզում ենք, որպեսզի երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է։…
Երեկ թուրքական զինված ուժերը կրակ են բացել սիրիական Այն Իսսա քաղաքում և նրա մերձակայքում տեղակայված 3 զինվորական օբյեկտների տարածքում գտնվող ռուս զինծառայողների ուղղությամբ: