Ջո Բայդենը սեպտեմբերի 16-ին Վաշինգտոնում կընդունի ՀԱՀ-ի ղեկավարին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 16-ին Վաշինգտոնում կընդունի իր հարավաֆրիկացի պաշտոնակից Սիրիլ Ռամապոսային: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է սեպտեմբերի 1-ի երեկոյան:
«Սեպտեմբերի 16-ի ուրբաթ օրը նախագահ Բայդենը Սպիտակ տանը կընդունի Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նախագահ Սիրիլ Ռամապոսային: Ղեկավարներն ընթացիկ տարվա ապրիլի արդյունավետ զրույցի եւ օգոստոսի՝ ՀԱՀ – ԱՄՆ ռազմավարական երկխոսության շարունակությանը կքննարկեն համագործակցության ընդլայնման հնարավորություններն առեւտրի եւ ներդրումների, ենթակառուցվածքային նախագծերի, կլիմայի, էներգետիկայի եւ առողջապահության ոլորտում»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչպես ընդգծել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում, Բայդենը եւ Ռամապոսան «կհավաստեն գործընկերության ամրապնդման կարեւորությունը եւ կքննարկեն տարածաշրջանային եւ համաշխարհային հարցերի լուծման համատեղ աշխատանքը»:
Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՀԱՀ կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Բայդենը մտադիր է սեպտեմբերին հանդիպում անցկացնել Ռամապոսայի հետ, հաղորդել է ՏԱՍՍ -ը: