Բաժիններ՝

Թրամփը կարող է 2024 թվականին կրկին իր թեկնածությունն առաջադրել ԱԱՆ-ի նախագահի պաշտոնին. Sky

Միացյալ Նահագների նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը կարող է 2024 թվականին կրկին մասնակցել ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին: Այդ մասին Sky News հեռուստաալիքին հայտնել է նրա նախկին օգնական եւ փեսա Ջարեդ Քուշները:

«Նա իրոք մտածում է այդ մասին (2024 թվականին իր թեկնածությունն առաջադրելու նախագահի պաշտոնի համար։–ծանոթ. խմբ.): Նա չի կարող նայել, թե ինչ է կատարվում երկրում,- ասել է Քուշները:- Նրա օրոք տնտեսությունը գերազանց վիճակում էր, նա փակել էր COVID-19-ից հետո առաջացած տնտեսական ճեղքվածքը»:

Քուշները խոստովանել է, որ Թրամփն արդեն իր հետ խոսել է առաջիկա ընտրությունների մասին ու, թեեւ միանշանակ պատասխան չի տվել առաջիկա նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին, նշել է, որ «Թրամփի հարցում դժվար է որեւիցե բան բացառելը, քանի որ նա շատ ճկուն մտածող է»:

Ավելի վաղ նախկին նախագահի շրջապատում հայտնել են, որ նա արդեն աշնանը կարող է հայտարարել պետության ղեկավարի պաշտոնի համար վերստին պայքարի մեջ մտնելու մտադրության մասին: Վերջին հարցումների համաձայն՝ Թրամփին նախագահի թեկնածու է տեսնում հանրապետականների գրեթե 60 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս