
Արցախի նախագահն ընդունել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր- ղեկավարներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ԱՀ հռչակման 31-րդ տարեդարձի առթիվ Ստեփանակերտում գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-ղեկավարներ Մանե Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին:
Ինչպես տեղեկացրին կուսակցության տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Մանե Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին՝ մշտապես Արցախի կողքին լինելու և տարբեր նախաձեռնություններով արցախահայության խնդիրների լուծմանը նպաստելու համար: