Բաժիններ՝

«Եթե Իրաքը պառակտվի, հերթը կհասնի Սիրիային, Թուրքիային և Իրանին»․ թուրք վերլուծաբան

Թուրքիայի Եդիթեփե համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս պրոֆ. Մեսութ Հաքը Քաշընը և Թուրքիայի պատմական ընկերության նախկին նախագահ պրոֆ. Ռեֆիք Թուրանն անդրադարձել են Իրաքում տիրող իրավիճակին և Թուրքիայի վրա դրա հնարավոր ազդեցությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրք վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիան թույլ չի տա Իրաքում «Քրդական բանվորական կուսակցության» կողմից ղեկավարվող «ահաբեկչական պետության» գոյությունը և անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կկիրառի:

Ըստ Քաշընի և Թուրանի՝ ահաբեկչության դեմ պայքարն Իրաքում կշարունակվի էրդողանի հայտարարած «մենք կարող ենք հանկարծակի գալ մի գիշեր» բանաձևով:

Վերլուծաբանները առաջ են քաշում նա այն տեսակետը, որ Թուրքիան հանդես է գալիս Իրաքի միասնականությունը պահպանելու դիրքրեից, քանի որ եթե Իրաքը պառակտվի, ապա անխուսափելիորենը հերթը կհասնի Սիրիային, Թուրքիային և Իրանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս