Բաժիններ՝

Պրահայում կկայանա ԵՄ-ի նախարարների հանդիպում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրողների հետ

Եվրամիության երկրների առողջահապության նախարարները սեպտեմբերի 6-ին եւ 7-ին Պրահայում կհավաքվեն ոչ ֆորմալ հանդիպման, որի ընթացքում կկայանան բանակցություններ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրող Pfizer – BioNTech եւ Moderna ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչների հետ:

Այդ մասին սեպտեմբերի 2-ին լրագրողներին հայտնել է Չեխիայի առողջապահության փոխնախարար Յակուբ Դվորժաչեկը: Փոխնախարարի խոսքով՝ հանդիպմանը հիմնական քննարկումը նվիրված կլինի ԵՄ-ի երկրներին «օմիկրոն» շտամի հաշվառմամբ կորոնավիրուսի դեմ կատարելագործված պատվաստանյութերի մատակարարումների նոր պայմանագրերի նախապատրաստման հարցին: Եվրահանձնաժողովը սույն հարցի քննարկմանը ձեռնամուխ է եղել հուլիսին:

«Նոր պայմանագրերը պետք է կազմվեն այնպես, որպեսզի երկրներն ստիպված չլինեն վերացնելու պատվաստանյութերի՝ արդեն իրենց մոտ առկա զգալի պաշաները»,- ասել է Դվորժաչեկը: Նա հավելել է, որ նախարարները կքննարկեն ԵՄ-ում ուռուցքաբանական, ինչպես նաեւ այլ ծանր հիվանդությունների կանխարգելման եւ բուժման հարցերը: Հանդիպմանը կքննարկվեն բժշկության ոլորտում Միության երկրների կողմից Ուկրաինային ցույց տրվող օգնության հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս